ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում ասված է.

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հունվարի 26-ի ԱԽ-2-Ո-4 որոշումը և ԱԽ-2-Ե-1 եզրակացությունը' որոշում եմ.

 

1. Ռուզաննա Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր' դադարեցնելով նրա' Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:

 

2. Մխիթար Պապոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա' Հայա ստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»: