ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գևորգ Նարինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, դադարեցվել եե նրա` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր. Դադարեցվել են նրա` Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: