Apple ընկերությունը թողարկել Է Mac համակարգիչների համար լուսանկարների մշակման եւ պահպանման Photos հավելվածի թեստային տարբերակը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge-ին:

 

Նոր հավելվածն առաջինը թեստավորել կկարողանան Apple-ի գրանցված մշակողները, որոնք ծրագրից օգտվելու հնարավորություն են ստացել փետրվարի 5-ից: Այնուհետեւ ընկերությունը պլանավորում Է թողարկել Photos հանրային բետա-տարբերակը, իսկ հավելվածի եզրափակիչ տարբերակն այս տարվա գարնանը պատրաստ կլինի այն օգտատերերի համար, ովքեր տեղակայել են OS X Yosemite պլատֆորմը:

 

iPhoto ֆոտոպատկերասրահ-հավելվածի, որը թողարկվել Է 13 տարի առաջ, եւ լուսանկարների պրոֆեսիոնալ մշակման Aperture միջոցների աշխատանքը դադարեցնելու պլանների մասին Apple ընկերությունը հայտարարել Էր անցյալ տարի: Photos նոր հավելվածը օգտատերերի մեծ մասին ավելի մեծ հնարավորություններ կապահովի նկարներով աշխատելու համար, սակայն Aperture-ի համեմատությամբ դրա ֆունկցիոնալությունը կկրճատվի: