Պարենային ապրանքների շուկայում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 4.5 տոկոս գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել սուրճի, թեյի, կակաոյի՝ 5.9 տոկոս, մրգի՝ 8.4 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 14 տոկոս գնաճը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով' պարենային 13 ապրանքախմբերում գրանցվել է 0.6-14 տոկոս գնաճ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ արձանագրվել է 13.2 տոկոս գնանկում, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ' 14 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 8.5-22.1 տոկոսով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 12.1 տոկոսով:
Մրգի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ արձանագրվել է 12.4 տոկոս, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ' 8.4 տոկոս գնաճ: 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մրգի գներն աճել են 5.1-14.8 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել Վանաձորում: Մայրաքաղաքում արձանագրվել է մրգի 7.9 տոկոս գնաճ:
Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ գրանցվել է 12.8 տոկոս, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ' 5.9 տոկոս գնաճ: Հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10.4 տոկոս, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ' 4.3 տոկոս գնաճ:
2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպիտակաձավարի՝ 1.3 տոկոս, թխվածքաբլիթի՝ 1.4 տոկոս, ձավարի՝ 1.8 տոկոս, լոբու՝ 2.1 տոկոս, բարձր և առաջին տեսակի ալյուրների՝ համապատասխանաբար 2.1 և 3.7 տոկոս, բրնձի՝ 3.1 տոկոս, հաճարի՝ 3.2 տոկոս, լավաշի՝ 3.2 տոկոս, առաջին տեսակի հացի՝ 3.3 տոկոս, ոլոռի 3.9 տոկոս գնաճ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.7-14.2 տոկոս գնաճ, (գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կապանում), իսկ մեկում՝ 0.5 տոկոս գնանկում: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4 տոկոսով:
Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ աճել է 6.2 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ 4 տոկոսով: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 5.6 տոկոսով: Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ աճել է 10 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ' 3 տոկոսով: Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ գրանցվել է 5.9 տոկոս, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ' 2.0 տոկոս գնաճ: 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ տավարի, ոչխարի և խոզի մսերի գներն աճել են, համապատասխանաբար, 0.4, 1.2 և 1.3 տոկոսով, հավի բդին ը՝ 4.5 տոկոսով:
Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.9 տոկոսով: 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կենդանական և բուսական յուղերի 4.9 տոկոս, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ' 1.7 տոկոս գնաճ:
2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.3 տոկոս, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.2 տոկոս գնաճ: Կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ արձանագրվել է 13.2 տոկոս, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ' 0.8 տոկոս գնաճ: 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի և ծխախոտի, ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, հրուշակեղենի 0.3-1.2 տոկոս գնաճ: