Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նշենք, որ Ռայոլան Իբրահիմովիչի գործակալն է:

«Նոր Զլատան երբեք չի լինի: Իբրահիմովիչն ուժեղ է Կրիշտիանու Ռոնալդուից և Լիոնել Մեսսիից: Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2016թ., և կանխատեսումներ չեմ անի Զլատանի ապագայի վերաբերյալ: Նա հարգում է իր գործող պայմանագիրը»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Telefoot-ը: