Մյունխենում անվտանգությանը նվիրված համաժողովի ընթացքում Իրանի և «վեցյակ»-ի երկրների ԱԳ նախարարները չեն հանդիպի' քննարկելու համար Իրանի միջուկային ծրագիրը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, իրանական պատվիրակությունում իրենց աղբյուրը տեղեկացրել է, որ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը կոնֆերանսին ծրագրել է միայն երկկողմ հանդիպումներ ունենալ, հետևաբար, Իրանի և «վեցյակի» երկրների հանդիպումը չի կայանա:

 

Միաժամանակ, աղբյուրը նշել է, որ բանակցությունների համար նոր մեկնարկի ժամկետները դեռևս որոշված չեն: