Ռուսաստանի ԱԳ փոխնախարար և միջուկային ավագ բանագնաց Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Վիեննայում մեկնարկած Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային վեցերորդ փուլը «մի քիչ դանդաղ ընթացք ունեցավ, քան ակնկալում էին», սակայն հույս է հայտնել, որ «լրացուցիչ ջանքերի շնորհիվ» պայմանագիրը կարող է պատրաստ լինել ճիշտ ժամանակին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Բանակցությունների սկիզբը հիասթափեցնող չէր՝ չնայած փոքր-ինչ դանդաղ ընթացք ունեցավ: Կարևորը՝ աշխատանքներ են տարվում համապարփակ համաձայնագրի շուրջ, թեև հիմնական մարտահրավերները դեռ մնում են չլուծված»,- ասել է Ռյաբկովը:

 

Ներկայիս բանակցությունների վեցերորդ փուլը կարող է հանդիսանալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմամյա բանակցությունների եզրափակիչ փուլ: Կողմերը հուսով են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի հասնել մինչև հուլիսի 20-ը, ինչը հնարավորություն կտա փակել «իրանական թղթապանակը»: