Չինաստանի դատարանը հրաման Է տվել միլիարդատեր Լյու Հանի՝ երկրի հանքարդյունահանման խոշորագույն կորպորացիներից մեկի՝ Hanlong Group-ի նախկին ղեկավարի նկատմամբ մահվան դատավճիռն ի կատար ածելու մասին, որը մեղադրվում Էր հանցավոր խմբավորում կազմակերպելու մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Հուբեյի նահանգի Գերագույն ժողովրդական դատարանը փետրվարի 9-ին հրաման Է արձակել Է նաեւ Լյու Հանի չորս մեղսակիցների նկատմամբ մահվան դատավիռն ի կատար ածելու մասին: Ընդամենն աղմկահարույց գործում ներգրավված Է 36 մարդ: Հինգը դատապարտվել են մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ, չորսը՝ ցմահ բանտարկության, եւս 22-ը՝ տարբեր ժամկետների բանտարկությունների:
Լյու Հանի հետ մահապատժի են ենթարկվել նրա եղբայրը՝ Լյու Վեյը, ինչպես նաեւ Տան Սանբինուն, Չժան Դունհուան եւ Տյան Սանվեյուն: Մահապատիժն ի կատար ածելուց առաջ դատարանը դատապարտյալներին թույլատրել Է հանդիպել ընտանիքների հետ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Լյու Հանը մեղադրվում Էր «հանցավոր մաֆիական խմբավորման» կազմակերպման եւ կանխամտածված սպանության մեջ: Մեղադրանքի համաձայն՝ կազմակերպված հանցախմբի անդամները անօրինական գործունեությամբ են զբաղվել 1993 թվականից, գլխավորապես Սիչուանի նահանգում:
Խմբավորումը՝ Լյու Հանի գլխավորությամբ, ապօրինաբար վերահսկողության տակ Էր վերցրել տեղական տենտեսության մի շարք ճյուղեր՝ «ստանալով վիթխարի շահույթներ եւ լրջորեն խախտելով տնտեսական եւ հասարակական կարգը»: