Չինաստանում միլիարդատեր Լյու Հանը, որը գլխավորել Է հանցավոր խմբավորում, եւ նրա կրտսեր եղբայրը՝ Լյու Վեյը, դատապարտվել են մահապատժի: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Նրանց մեղավոր են ճանաչել մի շարք հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են՝ սկսած 1993 թվականից:

 

Վճիռը կայացրել Է Հուբեյի նահանգի (Կենտրոնական Չինաստան) Սյանին քաղաքի միջին ատյանի դատարանը: Բանտարկության տարբեր ժամկետներ են ստացել հանցավոր խմբավորման եւս 34 անդամներ:

 

Նախքան կալանավորվելը Լյու Հանն զբաղեցնում Էր «Հանլուն» կորպորացիայի՝ Սիչուանի նահանգի (Հարավարեւմտյան Չինաստան) հանքարդյունահանման խոշորագույն ձեռնարկություններից մեկի վարչության նախագահի պաշտոնը: Չինական «Հուժուն» հանդեսի (Forbes-ի անալոգ) գնահատումների համաձայն՝ 2012 թվականին մեղադրյալը 230-րդ տեղն Էր զբաղեցնում Չինաստանի ամենահարուստ բնակիչների ցուցակում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: