Ամերիկացի Ջեյմս Մաքվեյը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դեմ նախապատրաստվող հարձակման շրջանակներում մարդ սպանելու համար։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Հանցագործի զոհն է դարձել 75-ամյա Մեյբել Շեյնը, ում Մաքվեյը 2011 թվականին մորթել էր, որպեսզի մեքենան խլի և դրանով Վաշինգտոն ուղևորվի՝ նախագահ Օբամային սպանելու նպատակով։
Հարավային Դակոտա նահանգի շրջանային դատավոր Փիթեր Լիբերմանը մեղադրյալին դատապարտել է մահապատժի։ Ինքը՝ 44-ամյա հանցագործը, ընդունել է մեղքը։ Ավելին, հետաքննության ընթացքում նա խոստովանել է, որ Վաշինգտոն էր ուղևորվում Օբամային սպանելու նպատակով։ Նա հավելել է, որ նախքան Միացյալ Նահանգների ղեկավարին սպանելը մտադիր էր «հմտանալու» համար ևս մի քանի մարդու սպանել։