Բանգլադեշի դատարանը մահապատժի է դատապարտել «Ջամաաթ-ի-իսլամի» կուսակցության իսլամիստների առաջնորդին՝ 1971 թվականի պատերազմի ժամանակ մարդկության դեմ հանցագործությունների համար. գրում է BBC-ն:

 

 

Աբդուլ Կադեր Մուլլան հերքում էր իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները: Փետրվարին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման, և այն բանից հետո, երբ նա բողոքարկել է դատավճիռը, Գերագույն դատարանը դատապարտել է նրան մահապատժի: