Բանգլադեշում 14 մարդ դատապարտվել է մահվան՝ ապօրինի ճանապարհով զինամթերք փոխադրելու համար: Դատապարտվածների թվում է նաև Բանգլադեշի իսլամական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մատիուր Ռահման Նիզամին:

 

2004 թվականի ապրիլին ավելի քան 4.000 զենք, 1 միլիոն փամփուշտ և այլ ռազմական սարքավորումներ ձկնորսական նավակներից բեռնաթափելու ժամանակ բռնագրավվել է անվտանգության մարմինների աշխատակիցների կողմից:

 

Ըստ փաստաթղսթերի՝ զինամթերքը նախատեսված էր հնդկական «Ասոմ» Միավորված ազատագրական խմբի համար:

 


«Փաստինֆո»