Եգիպտոսում դատարանը մահվան է դատապարտել արգելված «Մահմեդական եղբայրություն» իսլամիստական շարժման 188 կողմնակցի: Այս մասին հայտնել է բրիտանական BBC լրատվական գործակալությունը:
Նրանք մեղադրվում են 2013թ. մայրաքաղաք Կահիրեի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա տեղի ունեցած հարձակման պատճառով:
Հարձակման ընթացքում զոհվել է իրավապահ մարմինների առնվազն 11 աշխատակից:
Նույն օրը եգիպտական բանակն սկսել է ցրել ցուցարարներին ճամբարները:
Բռնկված բռնի բախումների հետևանքով հարյուրավոր ցուցարարներ են սպանվել:
Մյուս երկրները խստորեն քննադատել են Եգիպտոսի իշխանություններին իսլամիստների դեմ նման վերաբերմունք կիրառելու համար: