Եգիպտոսի քրեական դատարանը մարտի 19-ին մահապատժի դատավճիռ է կայացրել ծայրահեղական խմբավորման 26 անդամների նկատմամբ: Ծայրահեղական խմբավորման անդամները մեղադրվել են ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մեջ: Նրանք Եգիպտոսի տարածք են մտել Սուեզի ջրանցքի կողմից: Ծայրահեղականները մշակել են գործողություններ, որոնք սպառնալիք են ներկայացրել Եգիպտոսի ինքնիշխանության և ավտանգության համար:
Դատարանի նախնական որոշումն ընդունվել է դեռ փետրվարի 26-ին, սակայն Եգիպտոսում գործող օրենքի համաձայն՝ բոլոր մահվան դատավճիռները հաստատվում են երկրի բարձրագույն կրոնական ներկայացուցչի կողմից: