Վեճի ժամանակ կնոջը գնդակահարած ամուսինը սոցիալական ցանցում հրապարակել է մահացած կնոջ լուսանկարը եւ անկեղծորեն խոստովանել:
Ոստիկանությունը ձերբակալել է Մայամիի 31-ամյա բնակիչ Դերեկ Մեդինիային, այն բանից հետո, երբ նա սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է գնդակահարված կնոջ' Ջենիֆեր Ալֆոնսոյի նկարը:
«Ինձ սպասվում է բանտ կամ մահապատիժ' իմ կնոջ սպանության համար: Սիրում եմ ձեզ եւ կկարոտեմ: Հոգ տարեք ձեր մասին, ինձ կտեսնեք նորություններում: Իմ կինը ծեծում էր ինձ եւ ես այլեւս չէի կարող հանդուրժել դա: Արել եմ այն, ինչ արել եմ: Հույս ունեմ, որ ինձ կհասկանաք, - գրել է Դերեկ Մեդինան' Ջենիֆերի լուսանկարի տակ: Նկարում երեւում է, որ կինը պառկած է անկյունում, իսկ գլուխն ու ձեռքերը արյան մեջ են:
«Մենք արգելափակել ենք Դերեկ Մեդինային էջը եւ հեռացրել լուսանկարը' այդ մասին մեզ հայտնի դառնալուց հետո: Բացի այդ, մենք այդ մասին հայտնել ենք ոստիկանությանը», - հայտարարել են Ֆեյսբուքի ներկայացուցիչները:
Սոցիալական ցանցում այդ գրառումից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչները ամուսինների տանը' խոհանոցի հատակին, հայտնաբերել են 26-ամյա Ջենիֆեր Ալֆոնսոյի դիակը:
Ինչպես հայտնել է Մեդինան, ողբերգության օրը' առավոտյան, վիճել են կնոջ հետ: Վերջինս ասել է, որ ցանկանում է հեռանալ ամուսնուց, ինչից հետո Մեդինան հանել է զենքը: Ձերբակալվածի խոսքերով, վեճի ժամանակ կինը վերցրել է դանակը եւ փորձել հարվածել, իրեն հաջողվել է վնասազերծել նրան, բայց կինը շարունակել է հարվածել ձեռքերով եւ ինքը կրակել է:
Ողբերգության ժամանակ տանն է եղել նաեւ Դերեկի 10-ամյա աղջիկը, ով թաքնվել էր հարեւան սենյակում: Քննիչները տեղեկացրել ե, որ աղջիկը չի տուժել:
Life News-ի տեղեկացմամբ, երբ ամուսինը գիտակցել է, թե ինչ է տեղի ունեցել, գնացել է իր ծնողների տուն եւ պատմել կատարվածի մասին, ինչից հետո խոստովանությունն ու Ջենիֆերի լուսանկարը հրապարակել է Ֆեյսբուքում եւ զանգահարել ոստիկանություն:
Ավելի վաղ, Դերեկ Մեդինան հայտնի էր դարձել որպես ընտանեկան հոգեբանության եւ անձնական աճը ղեկավարելու մասին միքանի գրքերի հեղինակ: