Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարել էր, թե «Գրանդ Քենդի» խանութներում նախագահական ընտրություններին ընդառաջ աշխատակիցներից անձնագրեր են հավաքում:
Այդ առիթով զանգահարեցինք «Գրանդ Քենդի» խանութ, մեզ սկզբում տեղեկացրեցին, որ նման բան չկա, հետո առաջարկեցին զանգահարել գործարան՝ ավելի հստակ պատասխան ստանալու համար:
Զանգահարեցինք գործարան, մեզ պատասխանեց մի երիտասարդ, ով արձագանքելով մեր դիտարկմանն՝ ասաց, որ իրենք այդ հարցին չեն կարող պատասխանել: Մեր պնդումներին, թե ով կարող է պատասխանել, մենեջեր չունե՞ն, նա պատասխանեց. «Չունենք և այդ հարցին չենք կարող պատասխանել»: