ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը հայտարարել է, որ ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայում իրաքյան բանակը շուտով ցամաքային գործողություն կսկսի ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտնել է Petra գործակալությունը:

 

«Առաջիկա շաբաթներին, երբ իրաքյան զորքերը ցամաքային արշավ սկսեն՝ Իրաքը վերադարձնելու համար, կոալիցիան հզոր կրակային աջակցություն կցուցաբերի»,- հայտարարել է Ջոն Ալենը:

 

Նա նշել է, որ կոալիցիայի երկրների հրահանգիչները զբաղվում են զինվորների, ինչպես նաև ԻՊ-ի դեմ ակտիվորեն պայքարող տեղի ցեղերի անդամների ուսումնավարժանքներով: