Արագածի և Արթիկի տարածաշրջաններում, Մարալիկ-Լանջիկ, Արտաշավան-Քուչակ-Ապարան-Արագած ճանապարհահատվածներում և Մեղրու լեռնանցքում փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բուք է: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիու թյան պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը:

 

Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: