Ալագյազ ավտոճանապարհին մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Մեղրու լեռնանցքի 339կմ- 343կմ-ում սաստիկ բուք է սկսվել:

 

Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է անձրև: Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքն եր: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: