Ֆրանսիական Histoire La Provence ամսագիրը մի ամբողջ համար նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, 136 էջից բաղկացած համարը ֆրանսիական կրպակներում կհայտնվի փետրվարի 13-ից: «Հայերը Պրովանսում» խորագրով ամսագրի նոր համարում ներկայացվում է 1915-1920 թվականների ընթաց քում հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը և Պրովանսում հայ գաղթականների պատմությունն ու գործունեությունը: