Գյումրիում ընթացքի մեջ է խորթ հոր սպանության մեջ կասկածվող, ազգությամբ եզդի երիտասարդի դատավարությունը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 10-ին տեղի ունեցավ 2014 թվականի մարտին Գյումրու Մուշ թաղամասի ավտոտնակներից մեկում իր խորթ հորը՝ Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշ թեքի սպանության մեջ կասկածվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի դատավարությունը:

]

 

Ավելի վաղ՝ 2013 թվականին, Թուրքիայում, սպանվել էր ՀՀ քաղաքացի« ազգությամբ եզդի Մայա Բաքոյանը: Նա երկրորդ անգամ ամուսնացել էր Թուրքիայի քաղաքացի« ազգությամբ քուրդ Էվիլյա Գյուլիշթեքի հետ: Նրանք ունեն երկու երեխա: Թուրքիայում Գյուլիշթեքի եղբայրը' երեխաների աչքի առաջ սպանել էր Մայային:

 

 

Ըստ Մայայր հարազատների՝ Գյուլիշթեքները Թուրքիա մեկնում են Էվիլիայի հարազատներին հանդիպելու, բայց հետո ամուսինը կնոջը ստիպել է դավանափոխ լինել՝ ընդունելով մահմեդականությունը, ինչը կինը հրաժարվել է անել: Սա էլ, ըստ Մայայի հարազատների, եղել է իրենց քրոջ սպանվելու պատճառը: Վրեժից դրդված, Մայայի ամուսնուն՝ իր խորթ հորը՝ Էվիլիա Գյումուշթեքին Գյումրիում սպանում է Մայայի ավագ որդին' Մաքսիմ Բաքոյանը: Սպանության դրդապատճառ համարվում է վրեժը:

 

 

Դատն անցավ բավական լարված մթնոլորտում' փոխադարձ մեղադրանքերով՝ Մայա Բաքոյանի հարազատների և Թուրքայի քաղաքացիներ՝ սպանված Էվիլյա Գյուլիշթեքի եղբոր' Ջենգիզ Չալին ու քրոջ' Ֆաթիմա Գյուլիշթեքի միջև: Ի դեպ, տուժողի իրավահաջորդի պահանջով' դատի ընթացքում տեսանկարահանումներ չկատարվեցին:

 

 

Այնուհետև քննարկման ներկայացվեց պաշտպանի միջնորդությունը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին դատավարական իրավունքից զրկելու մասին: Որպես հիմնավորում է ներկայացվել այն, որ փաստաբանը՝ Սուսաննա Մխիթարյանը տիրապետել է քննության որոշակի մանրամասների, քանի որ մինչ այս մասնակցել է սպանված ամուսինների երեխաներին հայրական կողմի հարազատներին խնամակալության հանձնելու քաղաքացիական հայցին: Բայց դատի ընթացքում փաստաբանին դատավարական իրավուքնից զրկելու միջնորդությունը քննության չենթարկվեց. տուժողի իրավահաջորդն ինքը հրաժարվեց Ս ուսաննա Մխիթարյանի ծառայություններից:

 

 

Տուժողի իրավահաջորդին դատարանը 2 շաբաթ ժամանակ տվեց՝ դատական հաջորդ նիստին նոր ներկայացուցչի հետ ներկայանալու համար:

 

 

Արմենուհի Մխոյան