Հրադադարի մեկնարկային օրվանից առաջ' Կիևի ուժայինները կպահպանեն իրենց դիրքերն, իսկ անհրաժեշտության դեպքում, պատասխան կտան: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոյին:

 

 

«Նախքան հրադադարի ռեժիմի մեկնարկը' մենք կպահպանենք մեր դիրքերը և հակառակորդի հարձակումներին կրակով կպատասխանենք անհրաժեշտության դեպքում», - ասել է նա:

 

 

Լիսենկոն նաև հայտարարել է, որ հակամարտության ողջ սահմանային գծով դուրսբերումը տեղի կունենա ԵԱՀԿ հսկողության տակ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կիրականացվի տեսողական մոնիտորինգ' անօդաչու թռչող սարքերի և արբանյակների միջոցով: