Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նամակ է ուղարկել ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ ստուգելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի՝ բարեգործական գործունեությամբ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը:

 

Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: