Թուրքիան որոշում է կայացրել դադարեցնել Եմենի մայրաքաղաք Սանայում գործող իր դեսպանատան գործունեությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

 

Փետրվարի 16-ից Թուրքիայի դեսպանությունն առկախելու է իր գործունեությունը Եմենում, իսկ դեսպանատունը փակվելու է: Թուրք դեսպան Ֆազլը Չորմանը և նրա աշխատակազմը վերադառնալու են հայրենիք:

 

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել' կոչ անելով իր քաղաքացիներին խուսափել Եմեն այցելելուց' դա պատճառաբանելով երկրում անվտանգության երաշխիքների բացակայությամբ:

 

Թուրքիայից առաջ Եմենում իրենց դեսպանությունների աշխատանքները դադարեցրել էին նաև Իտալիան, Գեմանիան, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: