Եմենում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ԱՄՆ-ի իշխանությունները ստիպված են եղել դադարեցնել հակաահաբեկչական գործողությունները երկրում: Այս մասին գրել է The Washington Post-ը:

 

Ապստամբներն այժմ վերահսկում են Եմենի հատուկ ծառայությունները, որոնք ամերիկացիներին աշխատանքի մասին տեղեկատվություն էին տրամադրում: ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերն ուղղված էին «Ալ-Քաիդայի» ուժերի դեմ պայքարելուն, որոնք կենտրոնացված են երկրի հարավում:

 

Ավելի վաղ, հակամարտության սրման պատճառով, ԱՄՆ-ն Սանայի դեսպանատան տարհանումն է իրականացրել: