Թուրքիան դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Ղրիմի հետ այն վերսկսելուց վեց ամիս անց: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է Ղրիմի ծովային գործակալության լաստանավային ընկերության տնօրեն Ստանիսլավ Գվոզդիլովը:
«Ղրիմից նրանք լաստանավեր չեն ընդունում, արդեն երկու շաբաթ է՝ այդպես է»,- ասել է Գվոզդիլովը:
Նրա խոսքով՝ Անկարան չի մանրամասնել իր որոշման պատճառները: Նախկինում Թուրքիան Ղրիմից մի քանի լաստանավային գիծ էր ընդունում: Հաղորդակցությունը վերականգնվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ ռուսական «Վարյագ» լաստանավը Սևաստոպոլից մեկնել էր Զոնգուլդակ: