Կիեւը դեկտեմբերի 27-ից սկսած դադարեցնում Է երկաթուղային հաղորդակցությունը Ղրիմի հետ. գնացքները, որոնք ավելի վաղ ընթանում Էին մինչեւ Սիմֆերոպոլ եւ Սեւաստոպոլ, դեկտեմբերի 27-ից կընթանան մինչեւ թերակղզու հետ սահման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական վարչակազմը՝ «Ուկրզալիզնիցա»-ն:

 

«Երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով, «Ուկրզալիզնիցա»-ն Ղրիմի ուղղությամբ գնացքների երթուղին սահմանափակում Է «Նովոալեքսեեւկա» եւ «Խերսոն» կայարաններով:

 

Գնացքները, որոնք երթուղի դուրս կգան դեկտեմբերի 27-ից, կհասնեն մինչեւ նշված կայարաններ»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: