Կիեւի եւ Լուգանսկի միջեւ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը, առաջին գնացքի բոլոր տոմսերը գնված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ուկրաինայի երկաթուղային տրանսպորտի պետական վարչակազմը («Ուկրզալիզնիցի»): Լուգանսկ կայարանով մարդատար գնացքների երթեւեկություն չԷր իրականացվում հուլիսի 26-ից:

 

«Վերականգնված Է մարդատար գնացքների ուղեւորությունը մինչեւ Լուգանսկ կայարան: Տասը վագոնից բաղկացած գնացքը երթեւեկելու Է ամեն օր: Ուղեւորահոսքի ավելանալու դեպքում վագոնների թվաքանակը կավելացվի»,-ասված Է «Ուկրզալիզնիցի»-ի հաղորդագրության մեջ:

 

Դրանում ճշտվում Է, որ տոմսերի մեծ պահանջարկի պատճառով արդեն հարկ Է եղել վագոնների թիվը տասից ավելացնել մինչեւ 18:

 

Կիեւի իշխանությունները եւ Դոնբասի աշխարհազորայինները սեպտեմբերի 5-ին պայմանավորվել են հրադադարի, գերիների փոխանակման շուրջ եւ հասել են մի շարք քաղաքական համաձայնությունների, մասնավորապես, Ուկրաինայն պարտավորվել Է ներում շնորհել աշխարհազորայիններին եւ օրենք ընդունել Դոնբասի մի շարք շրջանների հատուկ կարգավիճակի մասին: Սեպտեմբերի 19-ին կողմերը համաձայնության են եկել կոնկրետ պայմաններով համընդհանուր հրադադարի շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: