Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ղրիմի ինքնահռչակ իշխանություններին 3 ժամ է տվել բոլոր պատանդներին ազատելու եւ թերակղզու տարածքում սադրանքները կանխելու համար: Հակառակ դեպքում խոստացել է համարժեք միջոցներ կիրառել: Այդ մասին, ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:

 

Տուրչինովի խոսքով, մարտի 19-ին ՌԴ զինված ուժերի հերթական սադրանքի ժամանակ պատանդ է վերցվել Ուկրաինայի ՌԾՈՒ հրամանատար, փոխծովակալ Սերգեյ Գայդուկը: Ըստ Տուրչինովի, սա Ղրիմում զինվորական եւ քաղաքացիական անձանց ապօրինի առեւանգման առաջին փաստը չէ: Այսօր Ղրիմ է մեկնել փոխվարչապետ Վիտալի Յարեմայի եւ Պնախարար Իգոր Տենյուխի գլխավորած պատվիրակությունը, սակայն ինքնաթիռի վայրէջքն արգելել են: