Դեկտեմբերի 27-ից Բելառուսը դադարեցրել է դեպի Ղրիմ երթուղի իրականացնող միակ գնացքի աշխատանքը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' հղում անելով «Բելառուսական երկաթուղիների» մամուլի ծառայությանը:

 

«Այս գործողությունները ձեռնարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և Укрзалiзниця երկաթուղային վարչության հեռագրի համաձայն»,- նշել են «Բելառուսական երկաթուղիների» ներկայացուցիչները:

 

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ՝ Ուկրաինան դեկտեմբերի 27-ից սահմանափակում է Ղրիմ ուղևորվող գնացքների ուղեգիծը՝ «Նովոալեքսեևկա» և «Խերսոն» կայարաններով։

 

Բացի այդ՝ անվտանգության նկատառումներով դադարեցվում է ուղևորատար տրանսպորտի աշխատանքն Ուկրաինայի ցամաքային հատվածից Ղրիմ: