Ռուսաստանը դադարեցրել է Ղրիմից սպառազինության ու տեխնիկայի փոխանցումն Ուկրաինա: Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

 

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ դա կապված է Ուկրաինայի արևելքում ուկրաինացի զինվորականների ձեռնարկած ակտիվ գործողություններով, ինչի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ:

 

ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ տվյալ որոշումը գործելու է մինչև Ուկրաինայի արևելքում զինվորականների կողմից ռազմական գործողությունների ամբողջովին դադարեցում և իրավիճակի խաղաղ կարգավորում: