Ռուսաստանն ամբողջովին դադարեցրել է գազի մատակարարումն Ուկրաինային, եւ ներկա պահին միայն տարանցիկ վառելիք է պոմպամղվում դեպի Եվրամիություն: Այդ մասին հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, հունիսի 16-ին հանրապետության նախարարների կաբինետի նիստում հայտարարել է «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
«Այո, այսօր ժամը 10:00-ին «Գազպրոմ»-ն ամբողջովին դադարեցրել է գազի մատակարարումը: Ուկրաինան իր պահանջմունքների համար այլեւս գազ չի ստանում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ»-ն Ուկրաինային գազի մատակարարման կանխավճարային համակարգ Է փոխադրել հունիսի 16-ի ժամը 10:00-ին, ինչպես նաեւ Ստոկհոլմի միջնորդ դատարանում հայց Է հարուցել 4,5 մլրդ դոլարի պարտքը վերադարձնելու պահանջով: «Նաֆտոգազ»-ը նույնպես հայց Է ներկայացրել Ստոկհոլմի դատարան՝ պահանջելով փոխել գազի գինը եւ հատուցել 6 մլրդ դոլարի գերավճարը: