Սկսվել են Գերմանիայի RWE ընկերության գազի ռեւերսային մատակարարումներն Ուկրաինային: Այս մասին ասված Է Գերմանիայի գազի ընկերության հաղորդագրության մեջ:
Մատակարարումները կատարվում են Լեհաստանի տարածքով: Դրանք կիրականացվեն հնգամյա պարփակ պայմանագրի հիման վրա, որն ստորագրվել Է 2012 թվականի մայիսին «Նաֆտոգազի» եւ RWE Supply & Trading-ի միջեւ:
Պայմանագրի համաձան՝ մատակարարումների ծավալը կարող Է կազմել տարեկան մինչեւ 10 միլիարդ խորանարդ մետր, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: