Ինչպես հայտնում է itar-tass-ը, Արևմուտքը պետք է մեծ աջակցություն ցուցաբերի Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
«Քանի որ այսօր Ուկրաինան գտնվում է քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ, մենք պետք է ձգտենք նրան, որ այդ երկրում հնարավոր փոխզիջումը ամրապնդված լինի արևմտյան աշխարհի կողմից իրական օգնության ստացման հեռանկարով: Պետք է պատրաստվի բարեփոխումների հստակ ծրագիր, որի շուրջ էլ կվերականգնվի ուկրաինական միասնությունը»,-ասել է Կոմորովսկին:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, ով փետրվարի 4-ին մեկնելու է Կիև, հայտարարել է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պատրաստում են Ուկրաինային մեծապես օգնելու ֆինանսական խոշոր պլան: