Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարային՝ քննարկելու համար, թե ԵԱՀԿ-ն ինչպես կարող է օգնել Ուկրաինային ճգնաժամը հաղթահարելու գործում։ Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
«Ես կարող եմ հավաստիացնել պարոն Կոժարային, որ ԵԱՀԿ առաջարկը Ուկրաինային' խաղաղ քաղաքակա ն ճանապարհով ճգնաժամի լուծումը գտնելու գործում աջակցության վերաբերյալ, դեռ ուժի մեջ է»,- ասել է Բուրկհալտերը։ Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն, որի անդամն ու համանախագահողն է նաև ՈՒկրաինան, պատրաստ է իր գործիքակազմն ու մեխանիզմները կիրառել՝ երկխոսության շրջանակներում ուկրաինական իշխանություններին աջակցելու համար։
Բուրկհալտերը և Կոժարան հանդիպել են Անվտանգության մյունխենյան համաժողովի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է նաև ուկրաինական հարցը։