Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առաջարկել են երկիրը վերանվանել Ուկրաինա-Ռուսիա (Կիևյան Ռուսիա): Այդ նախաձեռնությամբ հանդես է եկել Նովոգրադ-Վոլինսկիի քաղաքապետը:

 

Հայտնի է, որ քաղաքապետը համապատասխան հրահանգ է արձակել, իսկ նմանատիպ նամակն ուղարկվել է Ուկրաինայի նախագահին:

 

Պյոտր Պորոշենկոյի ուղերձում նշվում է, որ Կիևյան Ռուսիա անվանումը «գողացվել է ուկրաինացի ժողովրդից՝ իր փառավոր պատմության հետ միասին»: