Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այն կարծիքին է, որ Ուկրաինայում ստեղծված իրադրության կապակցությամբ Եվրամիությունը կարող Է քննարկել ընդլայնման հարցը, հաղորդում Է Deutsche Welle-y:
«Եթե մենք ցանկանում ենք լրջորեն փոխել Արեւելյան Եվրոպայի այն մասը, որին վերաբերում են ներկայիս իրադարձությունները, մենք պետք Է օգտագործենք քաղաքականության ամենաուժեղ գործիքը, որն ունի ԵՄ-ն. դա ընդլայնումն Է: Այն ունի աննախադեպ արդյունավետություն եւ կայունացնող ուժ»,-հայտարարել Է Ֆյուլեն գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը: