Սիրիային սահմանակից Անբար գավառում արդեն մեկ շաբաթ է, ինչ զանգվածային հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում «Ալ Քաիդայի» հետ համագործակցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» և «Ջուբհատ ան-Նուսրա» գրոհայինների դեմ: Այս մասին հայտնում է Salamnews.ru-ն:

 

Թեհրանը պատրաստ է ռազմական խորհրդատվություն և նյութատեխնիկական օգնություն տրամադրել Իրաքին՝ «Ալ-Քաիդայի» դեմ պայքարում: Այս մասին հաղորդել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Մուհամմադ Հիջազին:

 

«Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Իրաքին՝ ցանկացած հարցով: Պատրաստ ենք ապահովել խորհրդատվությամբ և նյութատեխնիկական աջակցությամբ: Իրաքը զինված ուժերի կարիք չունի»,-ասել է ներկայացուցիչը:

 

Հիշեցնենք, որ Իրաքի ոստիկանության տվյալներով՝ բարձրաստիճան պաշտոնյաները զոհ են գնացել ապստամբների կազմակերպած գործողություններին, ինչի արդյունքում Իրաքի բանակի 5 հրամանատար և 10 զինվոր է սպանվել: Սպանվածների թվում է նաև Իրաքի բանակի գեներալ-մայորը։