Միջազգային հանրությունը ձեռքերը ծալած չի նստի այն ժամանակ, երբ արագորեն ակտիվանում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ Բաղդադ կատարած այցելության ժամանակ: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն Իրաքի դաշնակիցն է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:
Անդրադառնալով Իրաքի նոր կառավարությանը՝ Քերին նշել է, որ բոլորով պետք է աջակցեն դրան: «ԱՄՆ-ը և աշխարհը թույլ չեն տա, որպեսզի իսլամական պետությունն տարածվի»,- նշել է Քերին:
Լիբանանյան «Ալ Մայադին» կայքն իր հերթին տեղեկացնում է, որ 40 պետություններ կընդգրկվեն դաշինքի մեջ' ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 10-ին հանդիպել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ՝ քննարկելով ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու ուղիները: Իրաքյան ուժերը շարունակում են երկրի տարբեր շրջաններում պայքարել ծայրահեղակնների դեմ՝ փորձելով վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: