Սեպտեմբերի 20-ին BBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Սիրիա է տեղափոխվել սիրիական ընդդիմության խմբավորումը, որը բաղկացած է 75 զինվորներից: Այդ զինյալներին վերապատրաստվել են մասնագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Թուրքիայից: Նշված երկրների ներկայացուցիչներն այդ մարդկանց «չափավոր ընդդիմություն» են կոչել: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում մեկնաբանել են այդ տեղեկությունը:
Զինյալները պետք է համալրեին «Սուկուր ալ-Ջաբալ» և «Դիվիզիա 30» խմբավորումների շարքերը:
ԱՄՆ-ում այժմ գնալով մեծանում է այսպես կոչված «Վարժեցնել և վերազինել» ծրագրի քննադատությունը, որի շրջանակներում անցկացվում է սիրիական ընդդիմության զինյալների վերապատրաստումը, որը, իբր, պետք է պայքար ծավալի «Իսլամական պետության» ծայրահեղականների դեմ: Դրա համար հատկացվել է 500 մլն դոլար:
«Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները «ոչ արմատական» գորհայինների վերապատրաստումը դիտարկում են որպես «սիրախաղի էլեմենտ» հանրային կարծիքի հետ, այլ ոչ թե Սիրիայի գործերում՝ Վաշինգտոնի հստակ կուրսի բացակայության պայմաններում իրական քաղաքականության անբաժանելի մաս», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ռուս դիվանագետները կոչ են արել կենտրոնանալ ԻԼԻՊ-ին հակազդելու կառուցվածքային միջոցառումների վրա: