LifeNews-ի հատուկ թղթակից Օլեգ Սիդյակինն այցելել է սիրիական օդուժի ավիաբազան և տեղեկացվել, թե ինչպես են տեղացի օդաչուները պայքարում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ:
Սիրիայի օդուժը հիմնականում կիրառում է ՄիԳ-21 և ՄԻԳ-23 խորհրդային արտադրության կործանիչները: Ի սկզբանե դրանք նախատեսված են են եղել օդային մարտերի համար, սակայն հիմա Սիրիայում իրականացնում են ճակատային ռմբակոծիչների գործառույթը:
Ամեն օր ինքնաթիռը կատարում է չորս կամ հինգ մարտական թռիչք: Մինչ այդ ուշադիր ուսումնասիրվում են հետախուզական տվյալնեերը: Երթուղին համաձայնեցվում է Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի ավիախմբի հետ, որը Հմեյմիմ ավիաբազայից հարյուր կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: