Սիրիացի զինվորականները Ռաքքա նահանգի հարավ-արևմուտքում հակահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ հարձակվող 5 հոգուց չորսը հասցրել են պայթեցնել իրենց: Մահապարտների տարիքը 16 ոչ բարձր էր, իսկ հինգերորդին հասցրել են կանգնեցնել, նա 13 տարեկան է:
Անցյալ շաբաթ, կառավարական ուժերը հարձակում են սկսել Համա նահանգի Ասրիա շրջանից Ռաքքա նահանգի նույնանուն քաղաքի ուղղությամբ, որը ԻՊ ահաբեկիչների գլխավոր հենարանն է Սիրիայում: