Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն համագործակցի Ռուսաստանի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այդ հարցում Վաշինգտոնի համագործակցությունը Մոսկվայի հետ կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ ՌԴ-n այլևս չի աջակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսը:

 

Ավելի վաղ, ՌԴ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ կիսվել Սիրիայում ահաբեկիչների մասին տեղեկությամբ, սակայն նմանատիպ գործողություններ է սպասում նրանից:

 

Ռուսաստանի և Ֆրանսիայի գլխավոր շտաբերի ղեկավարներն արդեն պայմանավորվել են Սիրիայում ԻԼԻՊ-ի գրոհայինների դիրքերի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության փոխանակման մասին: