Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում ապանվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից կռվող հերթական ադրբեջանցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալո ւթյունը:

 

Քոբանիից Թուրքիա անցած քուրդ փախստականը պատմել է, որ քրդերը պատանդ են վերցրել 20- ամյա ադրբեջանցուն և, տանելով մզկիթ, փորձել են նրան ճիշտ ուղու վրա դնել: Այդուհանդերձ, երիտասարդը հայտարարել է, որ Ադրբեջանից եկել է «տարածքներն անհավատներից փրկելու համար»:

 

Ադրբեջանցին շարունակ խնդրել է, որ իրեն սպանեն, որպեսզի ինքը հայտնվի դրախտում: Հետագայում երիտասարդի և քուրդ զինյալների միջև վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում քրդերը գնդակահարել են նրան: