«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությանն ու ահաբեկչկան այլ խմբավորումների աջակցելու նպատակով մինչ օրս ԻՊ-ին անդամակցել են Թուրքիայի 600 քաղաքացի, որոնցից 100-ը կռիվների ժամանակ զոհվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա հայտնել է, որ կազմակերպությանն աջակցելու համար երկրից արտաքսվել են 1100 մարդ: Արտգործնախարարը տեղեկացրել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում արգելվել է 7 հազար մարդու մուտքը Թուրքիա: Չավուշօղլուն հայտնել է նաև, որ իրենք անում են հնարավոր ամեն բան Թուրքիայի տարածքով ծայրահեղ խմբավորումների ելումուտը կասեցնելու նպատակով: