Իրաքում հունիսի 24-ին սպանվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ակնառու ղեկավարներից մեկը: Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, Ահմադ Աբիդ ալ Մարաուին սպանվել է Ֆալլուջա քաղաքի արևելքում կազմակերպության հենակետերի ուղղությամբ օդային ռմբակոծության հետևանքով: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ԻԼԻՊ խմբավորման 17 անդամներ են սպանվել Բաբել մարզի Ջարֆ Սախր շրջանում:

 

Իրաքի ազգային տեղեկատվական ՈւՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Անբարի մարզի Ֆալլուջա քաղաքում ԻԼԻՊ խմբավորման 39 զինյալներ են սպանվել: Իրաքյան օդային ուժերը ռմբակոծել են Ֆալլուջայի Բուհուա շրջանում զինյալների հավաքատեղիները:

 

Մյուս կողմից' իրաքյան օդուժը ռմբակոծել է Բայիջի քաղաքը, ինչի հետևանքով 19 մարդ է զոհվել: Իրաքյան ուժերի ռմբակոծության թիրախը եղել են նավթավերամշակման գործարանի վրա հսկողություն հաստատած ԻԼԻՊ խմբավորման անդամները: