Համաշխարհային մամուլը գրում է այն մասին, որ Իրանը մտադիր է գազամուղ կառուցել դեպի Եվրոպա, եւ ներկայում որոշվում է առավել շահավետ երթուղին: Թուրքիան առաջարկում է իր տարբերակը, սակայն Իրանն առայժմ դեմ է Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով գազամուղն անցկացնելու տարբերակին:
Համաշխարհային մամուլը գրում է, թե Իրանը Հայաստանին առաջարկել է գազամուղն անցկացնել նրա տարածքով, Վրաստանով դեպի Սեւ ծով: Դա կարող էր Հայաստանին խոշոր դիվիդենտներ բերել, սակայն դատելով վերջին զարգացումներից, այդ նախագիծը շրջափակվում է: Նշվում է, որ Հայաստանին 100 դոլարով գազ վաճառելու Իրանի առաջարկը կապված է հենց այս նախագծի հետ՝ որպես տրանզիտ երկիր Հայաստանը կարող էր ստանալ էժան գազ:
Իրանից Եվրոպա գազամուղը կառուցվելու է, առավել եւս, որ Թեհրանը համաձայնվել է միջազգային խոշոր ընկերություններին թույլ տալ իր հանքավայրեր: Եվրոպայի 5 երկիր համաձայն են գազ գնել Իրանից: Միաժամանակ, Եվրամիությունը հրաժարվել է Հարավային հոսք գազատարի նախագծից, որի վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանը ստորագրել էր եվրոպական մի շարք երկրների հետ:
Հայաստանի տարածքով իրանական գազատարի անցկացումը բնականաբար ձեռնտու չէ Ռուսաստանին, որը Հայաստանում ստացել է գազի մենաշնորհ: Պուտինը Հայաստանի հետ կնքել է Գազպրոմից տարեկան 2,5 միլիարդ խմ գազ գնելու պայմանագիր, 2014-2018 թթ: Հիշեցնենք, որ Հայաստանը 2012 թ. կարողացել է գնել ընդամենը 1,8 միլիարդ խմ գազ: Դա նշանակում է, որ եթե Հայաստանը չկարողանա գնել 2,5 միլիարդ խմ գազ, ստիպված կլինի տուգանքներ վճարել: Մանրամասները՝ այստեղ: