Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այն կարծիքին Է, որ հաշտության բանակցություններին վերադարձն Ուկրաինայում քաղաքական դիմակայության լուծման միակ ուղին Է:

 

Լեհաստանի պետության ղեկավարի կայքում զետեղված տեղակատվության մեջ ասված Է, որ Կոմորովսկին փետրվարի 18-ի երեկոյան չի կարողացել զանգահարել Ուկրանիայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: «Չհաջողվեց, բայց ես հուսով եմ, որ դա կստացվի»,- ընդգծել Է նախագահը:

 

«Ամենից առաջ, ես ցանկանում Էի նախազգուշացնել այն գործողություններից, որոնք կհանգեցնեն հակամարտության հետագա ծավալման: Անթույլատրելի Է բռնության գործադրումը»,- նշել Է նա: Լեհաստանի նախագահի խոսքով՝ բանակցություններին վերադարձը «հակամարտության քաղաքական լուծման միակ ուղին Է»: