Ավստրալիայի իշխանությունները դադարեցրել են Արեւմտյան Աֆրիկայի այն երկրների քաղաքացիների համար այցագրերի ձեւակերպման գործընթացը, որտեղ նկատվել Է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AAP գործակալությանը, այս միջոցը ձեռնարկվե լ Է, որպեսզի պետության տարածքում մահաբեր վիրուսի տարածում թույլ չտրվի:

 

«Ձեռնարկված միջոցները ներառում են վիրուսով ընդգրկված երկրների քաղաքացիների համար ներգաղթային ծրագրի ժամանակավոր դադարեցում»,- մեջբերում Է գործակալությունը ներգաղթի եւ սահմանների պահպանության նախարար Սքոթ Մորիսոնի խոսքը:

 

Նա նաեւ հավելել Է, որ Ավստրալիայում գործում Է խիստ վերահսկողություն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ժամանում են Սիեռա Լեոնեից, Լիբերիայից եւ Գվինեայից:

 

Երկրի առողջապահության նախարար Փիտեր Դաթոնն, իր հերթին, հայտարարել Է, որ «Ավստրալիա Էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում ոչ մի դեպքում չի լինի դրա այնպիսի տարածում, ինչպիսին դիտվում Է Արեւմտյան Աֆրիկայում»:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդոոթյան զոհերի թիվն արդեն գերազանցել Է 4,9 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: