Գերմանական Adidas ընկերությունն ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին միակողմանի կարգով համագործակցության դադարեցման նամակ է հղել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Նա սոցցանցերի իր էջերում բոլոր տարիքի հայերին սպանելու կոչեր է հրապարակել։ Այսօր հայտարարվեց, որ «Ղարաբաղի» աշխատակցին հեռացրել են ֆուտբոլից։ Իբրահիմովի հրապարակումներում նկատել են ռասիստական վարքագիծ և վարքի հիմնական կանոնների խախտում։